Կարևոր տեղեկություն մեղվաբույծների և մեղվաբուծությամբ զբաղվել ցանկացողների համար. Պապոյան
Էկոնոմիկայի նախարարը տեսանյութում ներկայացրել է Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի մանրամասները: Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ 2024-2025 թթ ընթացքում։
Ծրագրի նպատակն է նպաստել մեր երկրում մեղվաբուծության խթանմանը, ճյուղի արդյունավետության բարձրացմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, ինչպես նաև մեղվաբուծական տնտեսությունների և արտադրվող մեղրամթերքի մրցունակության բարձրացմանը:
Նախատեսվում է ծախսերի փոխհատուցման եղանակով մարզերի ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռել երկու տարվա ընթացքում ձեռք բերել 10000 մեղվաընտանիք։
Մեկ մեղվաընտանիքի (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով) արժեքը սահմանված է 80000 ՀՀ դրամը։