Մոտ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամաս է վերադարձվել պետությանը
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ շուկայականին մոտարկված արժեքը՝ 730 միլիոն դրամ։