Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում

Փետրվարի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։ 

Ինչպես հայտնում են կոմիտեից, քննարկվել են Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները, ինչպես նաև նոր համագործակցային ուղղությունները, ներառյալ՝ենթակառուցվածքների բարելավում, մարքեթինգային համագործակցություն երկու երկրների միջև, նոր զբոսաշրջային ուղղությունների ստեղծում և զարգացում։ 

Նշվում է, որ այս նախաձեռնությունները կօգնեն ամրապնդել Հայաստանի զբոսաշրջային կապերը Ռուսաստանի հետ և խթանել զբոսաշրջության զարգացմանը։ 

Ավելի վաղ Հայաստանում հայտնել էին Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի նկատելի նվազման մասին՝ 17,5%-ով 2024 թվականի ընթացքում (մինչև 937,8 հազար մարդ), ինչը ազդել էր ՀՀ-ում ընդհանուր զբոսաշրջային այցելությունների ցուցանիշի 7%-ով անկման վրա (մինչև 2,2 միլիոն մարդ):