2025թ. հունվարին Հայաստանում արտահանումը նվազել է 40%-ով

2025թ.-ի հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,377.3 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 40%-ով: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 412․9 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2025թ.-ի հունվարին Հայաստանն արտահանել է 482.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 895.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 49․2%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 33․5%։