22 անհետ կորածների ընտանիքներ ևս մեկ ամիս կստանան աջակցություն
Կառավարության նիստում որոշվեց 44-օրյա պատերազմում անհայտ կորած 22 զինծառայողների ընտանիքներին տրվող 300 հազարական դրամ աջակցության գործողության ժամկետը երկարացնել եւս մեկ ամսով:
Նշենք, որ այս աջակցության տրամադրումը պետք է դադարեցվեր 2025թ. հունվարի 1-ից, սակայն հիմա հունվարի համար եւս կհատկացվի աջակցությունը:
Այդ նպատակով կհատկացվի 6,6 մլն դրամ: