Հաստատվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիրի» գործունեության պայմանները

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագրին:

Համաձայնագրի շրջանակում ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան Հիմնարկը հայերենով կիրականացնի կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ:

Միաժամանակ, ՌԴ դաշնային պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և համապատասխան դաշնային հիմնական հանրակրթական ծրագրերով Հիմնարկը ռուսերենով կիրականացնի կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ հայերեն լեզվի պարտադիր դասավանդմամբ: