ՀՀ–ում շրջհարկ վճարողների համար անցումային շրջան սահմանվեց
Առք ու վաճառք իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարողների համար ՀՀ կառավարությունը սահմանեց անցումային շրջան։
Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունը որոշել է իրականացնել աջակցության ծրագիր այն տնտեսվարողների համար, որոնք 2025 թ. հունվարի 1–ի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերած ապրանքային զգալի մնացորդներ, որոնց համար կա՛մ չունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, կա՛մ ունեն փաստաթղթեր, սակայն դրանց գծով մինչև 2025 թ. հունվարի 1–ը շրջանառության հարկը նվազեցվել է ընդամենը 4 տոկոսի չափով` ներկայիս 9.5 տոկոսի փոխարեն։
«Մեր սահմանած անցումային շրջանը կներառի 2025 թ. առաջին 6 ամիսը` մինչև հուլիսի 1։ Այս ընթացքում կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում` առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները»,– ընդգծեց Հովհաննիսյանը։