ՎԶԵԲ–ը վերանայել է 2025 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 4,8%-ից բարձրացրել է 5%-ի։  
«Հայաստանում տնտեսական աճը վերադառնում է նորմալ մակարդակի՝ 2022-23 թվականների կտրուկ աճից հետո»,– նշվում է «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։
Գնաճը մնում է Կենտրոնական բանկի սահմանած նպատակային մակարդակից ցածր (3% +/- 1%). 2025 թվականի հունվարին այն կազմել է1,7%, իսկ 2024 թվականին միջինը` 0,3%:
Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ բանակցություններում առաջընթացը կարող է հետագա աճի գործոն լինել, մինչդեռ Ադրբեջանի հետ բանակցությունների ձգձգումը կարող է խոչընդոտել տնտեսական կայունությանը: