Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխությունները և դրանց իրականացման ընթացքը։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման հանդիպումների պարբերական կազմակերպման անհրաժեշտությունը՝ ոլորտի զարգացումն առավել արդյունավետ ապահովելու համար։