Եթե ընտանիքում 2 հոգի աշխատում են, առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ 100,000 դրամ. Ավանեսյան
Առողջապահական ծառայությունների համար անկանխիկ վճարումների պարագայում քաղաքացիների համար ընդլայնված ծրագրեր են լինելու։ Այսօր ասուլիսում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հորդորել անցնել անկանխիկ վճարումների, օգտվել սոցփաթեթի ընդլայնված հնարավորություններից և ոչ միայն:
Ավանեսյանը հիշեցրեց հայտարարագրման դեպքում սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու հնարավորության մասին.ր ընտանիքի անդամի համար ծախսված գումարը ևս կարող են հետ ստանալ, եթե այդ ծախսը կատարվել է անկանխիկ ձևով և 50,000 դրամի շրջանակներում:
«Ընտանիքի անդամներն են երեխաները, ծնողները, կինը, ամուսինը, և սա շատ կարևոր է ընդգծել, որ այո, և մենք խրախուսում ենք, որ ծնողները և կինը և ամուսինը, երկուսն էլ ծախսերն իրականացնելիս ուշադիր լինեն, որպեսզի կարողանան երկուսն էլ, եթե աշխատում են, հետ վերադարձ ունենան։ Ստացվում է, եթե ընտանիքից երկու հոգին աշխատում են և վճարում են եկամտահարկ, ապա նրանք միայն առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ ընդհանուր առմամբ 100,000 դրամի վերադարձ։ Ընդհանուր առմամբ, առողջապահական ծախսերի համար 50,000 դրամ, կրթական ծախսերի համար 100,000 դրամ, բայց ընդհանուր ոչ ավելի, քան 100,000 դրամ»,- ասաց նախարարը: