Քաղաքապետարանը Օպերայի տարածքի քանդված սրճարանի տեղում կանաչ գոտի կստեղծի

Երևանի քաղաքապետարանն այսօր ապամոնտաժել է Օպերայի շենքին հարակից սրճարաններից մեկը: Քանդման աշխատանքներին սեփականատերը ներկա չի եղել: Քաղաքապետը վստահեցրել է, որ դատական վեճերի ու քաշքշուկների առիթ չի լինի, իրենք գնում են այն ճանապարհով, որ վարձակալները իրենք իրենց կամքով վերադարձնեն քաղաքի տարածքները: Սրճարանի փոխարեն նոր կանաչապատ տարածք կհիմնվի:

Աղբյուրը՝ 1lurer.am