2025թ.-ի հունվարին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 6.35 տրիլիոն

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների  համաձայն՝ 2025թ.-ի հունվարին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 6,345,737 մլն ՀՀ դրամ (6․35 տրիլիոն)։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 788,649 մլն-ով կամ 14.2%-ով։

Մասնավորապես՝ ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,458,596 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը՝ 4,887,141 մլն դրամ։

Ռեզիդենտների ավանդների 63%-ը կամ 3,075,830 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հունվարի վերջի համեմատ աճել է 22%-ով։

Ավանդների 37%-ը կամ 1,811,311 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հունվարի վերջի համեմատ աճել է 4%-ով։