Տեղի է ունեցել ITB Berlin 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը
Մարտի 3-ին տեղի ունեցավ ITB Berlin 2025 միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։
Բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը, Միջազգային մարկետինգի և խթանման վարչության ղեկավարը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Վիկտոր Ենգիբարյանը։
Առաջիկա երկու օրերի ընթացքում Զբոսաշրջության կոմիտեն զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ տաղավարով կներկայացնի Հայաստանի բազմազան և հարուստ զբոսաշրջային առաջարկները զբոսաշրջության մասնագետներին և աշխարհի տարբեր երկրներից այցելողներին։
Մանրամասն՝ տեսանյութում