Մենք լուրջ հավատո՞ւմ ենք, որ դիլերներն այս ընթացքում ընդամենը 300 գործա՞րք են արել, ես դրան չեմ հավատում. Վահագն Ալեքսանյան
«Երեկ տեղեկացա, որ ֆիզիկական անձանց տրամադրված քվոտան 5000 էլեկտրոմոբիլների չափով՝ ամբողջությամբ սպառվել է, բայց ով զարմանք, պաշտոնական դիլերների քվոտայից սպառվել է ընդամենը մոտ 10 տոկոսը: Հիմա մենք լուրջ հավատո՞ւմ ենք, որ դիլերներն այս ընթացքում ընդամենը 300 գործա՞րք են արել, ես դրան չեմ հավատում»,-ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանի խոսքով՝ պաշտոնական դիլերներն ուղղակի պետությանը, քաղաքացիներին մոլորեցնում են. «Իրենք լրիվ նույն կերպ աշխատում են, մեքենաները բերում են, ուղղակի գրանցում են ֆիզանձանց անունով ու իրենց քվոտաներին էլ ձեռք չեն տալիս, տաք-տաք պահում են ֆիզանձանց քվոտաները սպառելու համար ու հետագայում արդեն ունենալով մենաշնորհ՝ գները մի հատ էլ բարձրացնում են: Կարծում եմ՝ պետք է վերանայել ու հասկանալ, եթե այդպես է տեղի ունեցել, առհասարակ այդ քվոտան ազատականացնենք: Դիլերները բարեխիղճ չեն վարվել իրենց քվոտայի հետ»:
Աղբյուրը՝ infoport.am