2025-ի հունվար-փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 2․1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվար ամսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.5%։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.5%-ով։
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.6%-ով։
Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.7%-ով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.4%-ով։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.1%-ով։
Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.2%-ով։
Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 2․9%-ով։
Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.4%-ով։
Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 0.4%-ով։
Կրթության գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 7.8%-ով։
Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 1.3%-ով։
Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 1.0%-ով։