Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է մակրոտնտեսական առկա ցուցանիշների վերլուծություն

Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է երկրի բանկային և ֆինանսական հատվածներում առկա իրավիճակի և մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծություն։

Եվ այսպես, փետրվարին տարեկան գնաճը կազմել է 2.4%: Հիմնական գնաճը, որը սպառողական զամբյուղից բացառում է սննդամթերքի, էներգիայի և ծխախոտի խիստ անկայուն գները, կազմել է 2%: Բանկային ոլորտում հունվարին վարկերը տարեկան կտրվածքով աճել են 17.9%-ով՝ չհաշված փոխարժեքի ազդեցությունը: Ավանդների դոլարայնացումը կազմել է 53.4%: Ընդհանուր վարկային պորտֆելի դոլարայնացումը նվազել է 0.2 տոկոսային կետով՝ մինչև 43.7%:

Ներմուծումը հունվարին աճել է 45.5%-ով: Աճ է գրանցվել նաև արտահանման հատվածում՝ +19.3%: Պահուստների ընդհանուր ծավալը կազմել է 4430.1 միլիոն դոլար: