ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվարին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 138,509.2 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19.7% աճ։
Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.
- Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 14.9%-ով և կազմել 40,683.7 մլն ՀՀ դրամ։
- Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 223․6%-ով և կազմել 24,606.7 մլն ՀՀ դրամ։
- Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 17․4%-ով և կազմել 10,879.8 մլն ՀՀ դրամ։
- Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 256․3%-ով և կազմել 4,195.7 մլն ՀՀ դրամ։
- Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 32.8%-ով և կազմել 81.4 մլն ՀՀ դրամ։
- Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 71․3%-ով և կազմել 88.5 մլն ՀՀ դրամ։
- Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 6,063.3%-ով և կազմել 4,382.1 մլն ՀՀ դրամ։
- Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը նվազել են 21.3%-ով և կազմել 929.5 մլն ՀՀ դրամ։
- Կրթության ոլորտի ծախսերը աճել են 63.1%-ով և կազմել 1, 539.0 մլն ՀՀ դրամ
- Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 20․1%-ով և կազմել 51,122.8 մլն ՀՀ դրամ։