Համբուրգի օդանավակայանը գործադուլի պատճառով չեղարկել է բոլոր թռիչքները
Գերմանիայում մարտի 9-ին փակվել էր Համբուրգի օդանավակայանը՝ առանց նախազգուշացման սկսված գործադուլի պատճառով: Այս մասին X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրությամբ հայտնել է Համբուրգի օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Նշվել է, որ գործադուլը կազմակերպվել է Ver.di արհմիության կողմից:
«Այդ պատճառով օդանավակայանը փակ է, և ողջ օրվա ընթացքում թռիչքներ և ժամանումներ չեն լինի»,- ասված էր հաղորդագրության մեջ։ Նշվել է, որ թռիչքի հետ կապված հարցերի համար անհրաժեշտ է դիմել համապատասխան ավիաընկերությանը:
Համբուրգի օդանավակայանի աշխատակիցների՝ առանց նախազգուշացման անցկացված գործադուլը հանգեցրել է գրեթե 300 չվերթի չեղարկման, որոնք պետք է փոխադրեին ավելի քան 40 000 ուղևորի