ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է ռուսական գազից փուլային հրաժարմանը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը (ԵՄ) նախկինի պես հավատարիմ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, կիրակի օրը հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Ես շատ հստակ հայտարարում եմ ռուսական գազի մատակարարումը փուլ առ փուլ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Դա բացարձակապես անհրաժեշտ է», - Բրյուսելում լրագրողներին ասել է ֆոն դեր Լայենը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո եվրոպական երկրները նպատակ են սահմանել մինչև 2027 թվականը հրաժարվել ռուսական գազից։