Հրապարակվել է Մակրոտնտեսական զարգացումների հունվար ամսվա ամփոփագիրը

Ըստ  ՀՀ ֆինանսների նախարարության Մակրոտնտեսական զարգացումների հունվար ամսվա ամփոփագիրը։
2025թ.-ի հունվար ամսին`
  • պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 29.4%
  • ծախսերի աճը` 19.7%
  • հարկային եկամուտների աճը` 31.1%

Տնտեսության արտաքին հատված
Հունվարին արձանագրվել է ապրանքների արտահանման և ներմուծման կտրուկ անկում ՝ պայմանավորված վերաարտահանման նվազմամբ։ Դրամի փոխարժեքը դրսևորել է կայուն վարքագիծ։ Տարեսկզբին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը  նվազել է 9,6%-ով։ 

Տնտեսության իրական հատված
Տնտեսական ակտիվությունը հունվարին կազմել է  7.1%`  հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով։ 12-ամսյա գնաճը կազմել է 1.7%, իսկ բնականոն գնաճը ՝ 1.2%:

Ֆինանսական հատված
Բանկային համակարգի ֆինանսական միջնորդությունը շարունակել է առաջանցիկ լինել տնտեսական ակտիվության համեմատ։ Վարկերի ծավալների աճը կազմել է  26, 2%, իսկ ավանդներինը՝ 14,2 %

Մանրամասները` minfin.am