Հայաստանն արևային էներգետիկայի ոլորտում անվերապահ առաջատարն է տարածաշրջանում. «EcoVille» ընկերության ղեկավար

Հայաստանն արևային էներգետիկայի ոլորտում անվերապահ առաջատարն է տարածաշրջանում։ Այդ մասին «EconoMIX»-ին հյուրընկալելիս հայտարարել է «EcoVille» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանը։

Նա պարզաբանել է, որ արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում սկսել է զարգանալ 2017 թվականից, երբ ընդունվեցին համապատասխան օրենսդրական փոփոխությունները՝ հնարավորություն ընձեռվեց արևային օրերին արևային էներգիա կուտակել և օգտագործել այն ձմռանը կամ գիշերային ժամերին։

Նրա գնահատմամբ՝ այս փոփոխությունը ոլորտի զարգացման ազդակ դարձավ։

Ամբողջը՝  tech.news.am