Հայաստանում զբաղված բնակչության 44%–ը կանայք են․ ԵՏՀ

Կանայք կազմում են Հայաստանի զբաղված բնակչության 44%–ը։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` զբաղվածության կառուցվածքի վերլուծությունը հաստատում է, որ ԵԱՏՄ-ի համար կանայք արժեքավոր կադրային ռեսուրս են: Ռուսաստանում և Բելառուսում նրանք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում՝ 48%-ը, Ղրղզստանում` 39%-ը։

Նշվում է նաև, որ կանանց աճող դերի օրինակ է հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որտեղ աշխատողների ընդհանուր թվի 54%-ը կանայք են: Յուրաքանչյուրն ունի պատասխանատու պաշտոն և պարտականությունների լայն շրջանակ։