Հայաստանը և Նիդերլանդները որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:

Կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների խթանման ուղղությամբ, ինչին նպաստելու ներուժ ունի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: