Հաստատվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 2025 թվականի առաջին համաֆինանսավորումը

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուԱրմաղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման շինարարական աշխատանքների ավարտական փուլի համար տրամադրվել է 13,068 միլիոն ՀՀ դրամ ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 57,936,905 ՀՀ դրամ, որի իրականացման արդյունքում կառուցվել է խմելու ջրամատակարարման նոր ցանց՝ 17440 գծմ երկարությամբ, ընդհանուր 500 տնտեսությունների համար։

Հավելենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը սկսել է 2025 թվականի սուբվենցիոն հայտերի ուսումնասիրությունները։