Շարունակվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման արշավը
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման մարզային հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հերթական հանդիպումն անցկացվել է Սիսիան և Գորիս քաղաքներում։