Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվարին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 482․2 մլն դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 49.23%-ով կամ 467․6 մլն դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 36․09%-ով կամ 94․1 մլն դոլարով և կազմել 166․7 մլն դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 34․56%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 131․7 մլն դոլար, -60․72% կամ -203․6 մլն դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 27․31%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 38․1 մլն դոլար, -59․62% կամ -56․3 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 7․9%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 24․4 մլն դոլար, +396․07% կամ +19․5 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 5․06%-ը։

Շվեյցարիան հինգերորդն է՝ 13․9 մլն դոլար, +100․82% կամ +19․5 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․88%-ը։

Վեցերորդ հորիզոնականում Բելգիան է՝ 10․8 մլն դոլար, +1․51% կամ +161 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․24%-ը։

Յոթերորդ տեղում Իրանն է՝ 7․67 մլն դոլար, +1․75% կամ +132 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․59%-ը։