Լիտվան պաշտոնապես արգելել է ռուսական բնական գազի ներմուծումը

Լիտվան պաշտոնապես արգելել է ռուսական բնական գազի ներմուծումը, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզ տարանցման, գրում է Ինտերֆաքսը։ Հունիսի 28-ին Սեյմն ընդունել է բնական գազի մասին օրենքում համապատասխան փոփոխությունները։ Կողմ է քվեարկել Սեյմի 123 անդամ, 2-ը՝ ձեռնպահ։

Նոր օրենքի համաձայն՝ երկրի գազափոխադրման համակարգը և բնական հեղուկ գազի (LNG) տերմինալը հասանելի կլինեն միայն այն երկրների մատակարարներին, որոնք վտանգ չեն ներկայացնում Լիտվայի ազգային անվտանգությանը, բացառությամբ դեպի Կալինինգրադ տարանցիկ գազ տեղափոխող մատակարարների։

Մարտի սկզբին Klaipedos nafta-ն կասեցրել է NOVATEK-ից ապրանքների ընդունումը, քանի որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Գենադի Տիմչենկոյի նկատմամբ։ Ապրիլից սկսած Լիտվան ամբողջությամբ հրաժարվել է գազատարով ռուսական գազ մատակարարել։

Ներկայում ռուսական գազը տարանցիկ կերպով Լիտվայով շարունակում է տեղափոխվել Կալինինգրադ, սակայն այլ տեխնիկական ռեժիմով, որն ապահովում է միայն տարանցման համար անհրաժեշտ գազի քանակի տեղափոխումը։

Աղբյուրը՝   factor.am