Հայտնի է դարձել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լայնամասշտաբ ազատ առևտրի համաձայնագրի մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պաշտոնական ծանուցում է ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին։
Ավելի վաղ՝ 2025 թվականի հունվարին, իրանական կողմին ծանուցում էր ուղարկվել ԵԱՏՄ-ում բոլոր ընթացակարգերի ավարտի մասին։
«Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ անհրաժեշտ ընթացակարգերի ավարտը հաստատող նոտաների փոխանակումից հետո փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար նախատեսված է 60-օրյա ժամկետ։ Այսպիսով, Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ից»,- նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նոր համաձայնագրի իրականացումն արդյունավետ գործիք կդառնա երկրների միջև առևտուրը զարգացնելու ուղղությամբ և տեսանելի ապագայում կօգնի փոխադարձ ապրանքաշրջանառությունը ռեկորդային 12 միլիարդ դոլարի հասցնել։ Դա ընթացիկ ծավալների մոտավորապես կրկնապատկում է ակնկալում:
Ամբողջությամբ՝ news.am