Վ. Հովհաննիսյանը ներկայացրել է միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում իրականացված աշխատանքները
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021-2026 թթ. ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի այն մասը, որն անդրադառնում է Հայաստանի միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության ոլորտում իրականացված աշխատանքներին։
Մանրամասները՝ տեսանյութում