Կասկադը կկառուցվի, մետրոն կկառուցվի. Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին իր ելույթի ժամանակԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմեց երեւանցիներին։

«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք ամեն օր քրտնաջան աշխատում ենք, որ այդ փոփոխություններն օր օրի ավելի շատ լինեն, որակական լինեն, որովհետև Երևանը մեր տունն է, մեր անցյալն ու ապագան։ Մենք կառուցում ենք, վերականգնում և զարգացնում ենք մեր քաղաքը։ Մենք ներդնում ենք ռեսուրսները ոչ թե գրպանները լցնելու, ինչպես նախկինում էր արվում, այլ զարգացնելու քաղաքը»,-ասաց նա:

Ավինյանն ընդգծեց, որ ընդդիմադիր գործընկերները որքան էլ փորձեն իրենց տարանջատել բոլոր նախկին իշխանություններից անհնար է: «Կներե՛ք, բայց մարդիկ «փափախով քուրդ» չեն։ Եվ մենք, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, մենք շարունակելու ենք հիմնանորոգել մանկապարտեզները, որովհետև մեր երեխաներն արժանի են ամենալավ միջավայրում մեծանալու, մենք շարունակելու ենք կառուցել բակերը, որովհետև մեր երեխաներն արժանի են բակերում ֆուտբոլ խաղալու, և այո՛, ով գիտի մի 10 տարի հետո մեր մոտ ֆուտբոլում զարգացումներ կլինեն այս ծրագրերի արդյունքում։

Եվ այո՛, Կասկադը կկառուցվի, մետրոն կկառուցվի, սիրելի երևանցիներ, մեր բոլոր խոստումներին էլ մենք տեր ենք և նախկին իշխանության ներկայացուցիչները մեզ դրա համար պետք չեն»,- հայտարարեց նա։