ԱՍՀՆ-ն սկսում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում գործընկեր ՀԿ-ների ընտրության գործընթաց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթաց։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում պետական գրանցում ունեցող հասարակական կազմակերպությունները, որոնք՝
  • առնվազն 3 տարի անընդմեջ գործունեություն են իրականացնում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում,
  • կամ առնվազն 5 տարի անընդմեջ գործունեություն են իրականացնում սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտում,
  • կամ առնվազն 1 տարի անընդմեջ իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն, իսկ այդ կազմակերպության հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների կեսից ավելին ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտի կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
Հայտերը կարող եք ուղարկել առձեռն, փոստով (հասցե՝ ՀՀ ԱՍՀՆ, Կառավարական տուն 3) կամ sophie.bostanchyan@mlsa.am էլ․ հասցեին՝ (անվանման դաշտում նշել «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության հայտ») հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ ստորագրված և տեսաներածված տարբերակով։
Հայտերն ընդունվում են ապրիլի 1-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժին՝ 010 56 53 21 հեռախոսահամարով։