Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը երկկողմանի կբացվի երթևեկության համար
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան, 23կմ) մարտի 19-ին՝ ժամը 15.00-ից, երկկողմանի կբացվի երթևեկության համար։ Ըստ ՆԳՆ-ի կողմից հաստատված ժամանակավոր երթևեկության պլանի՝ թույլատրելի առավելագույն արագությունը նշված հատվածում 70կմ-ժամ է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից;
«Մաղթում ենք բարի երթ և վարորդներին հորդորում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», ասվում է հաղորդագրությունում։
Օրեր առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ բացվելու է «Հյուսիս-Հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը, որը զգալիորեն կթեթևացնի մեքենաների երթևեկությունը միջպետական մայրուղով։