2025 թվականին ՌԴ-ում նավթի արդյունահանումը կարող է փոքր-ինչ ցածր լինել,
Ռուսաստանում նավթի արդյունահանման ծավալը 2025 թվականին կանխատեսվում է 515-520 միլիոն տոննա մակարդակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
2024 թվականի արդյունքներով Ռուսաստանի Դաշնությունում նավթի արդյունահանումը կազմել է 516 միլիոն տոննա։
Նովակը նշել է, որ 2024 թվականի համեմատ, այս տարի արդյունահանումը կարող է փոքր-ինչ ցածր լինել, քանի որ Ռուսաստանն իր արդյունահանման մակարդակը համապատասխանեցրել է ՕՊԵԿ+-ի ժամանակացույցին։
Ընդհանուր առմամբ, ՌԴ փոխվարչապետի դիտարկմամբ՝ սա փոքր շեղում կլինի 2024 թվականի վիճակագրությունից: