Ջրանջատում Տավուշի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 20-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:  

«Ջրամատակարարումը կվերականգնվի ՀԷՑ-ի աշխատանքների ավարտից հետո»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: