Ինչ ապրանքներ է արտահանում Վրաստանը

2025 թվականի հունվար-փետրվարին Վրաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 3.564 միլիարդ դոլար, ինչը 15.4%-ով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արտահանումն աճել է 4%-ով` կազմելով 835.4 միլիոն դոլար, իսկ ներմուծումը` 19.5%-ով և կազմել 2.73 միլիարդ դոլար, միաժամանակ բացասական առևտրային հաշվեկշիռը հավասար է 1.89 միլիարդ դոլարի կամ երկրի արտաքին առևտրաշրջանառության 53.1%-ին։

2025 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանի արտահանման առաջատար 10 ապրանքների ցանկը գլխավորում են մարդատար ավտոմեքենաները, ապա թանկարժեք մետաղների հանքաքարը և խտանյութերը: Եռյակը եզրափակում են ալկոհոլային խմիչքները: Հաջորդիվ բնական գինիներն են, հանքային և քաղցրահամ ջրերը, ազոտական ​​պարարտանյութերը, ոսկին, ընդեղենը, լիմոնադը և ֆեռոհամաձուլվածքները:

Արտահանող երկրների ցանկում առաջին տեղն է զբաղեցնում Ղրղզստանը: Մատակարարումներն աճել են 32.7%-ով և կազմել 166.6 միլիոն դոլար։

Հաջորդում են Ղազախստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: