Վթարային ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի  21-ին 10:00-18:00-ն կդադարեցվի ք.Վանաձոր Տավրոս, Տարոն թաղամասերի, Լեռնապատ և Դարպաս գյուղերի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: