Շվեյցարական կողմի ֆինանսավորմամբ հայտարարվել է երեք հետիոտնային կամուրջների շինարարության մրցույթ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։

Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ենթակառուցվածքների ոլորտում և հեղեղներից հետո հետաղետային իրավիճակում համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024թ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում տուժած ենթակառուցվածքների վերականգնման հարցը։

Մասնավորապես՝ քննարկվել է Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից 2024թ․ ջրհեղեղից հետո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի արդյունքները, շվեյցարական փորձագիտական և ինժեներական խմբերի աշխատանքները, քանդված հետիոտնային կամուրջների կառուցման և վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ աջակցության տրամադրման վերաբերյալ հարցերը։