Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում
Ռեսուրսախնայող և արդյունավետ գյուղատնտեսության համար մեծ նշանակություն ունի ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը։
Գիտականորեն հիմնավորվել է, որ
- Կաթիլային ոռոգումը ջրի ծախսը նվազեցնում է 50%-ով՝ համեմատած մակերեսային ոռոգման հետ։
- Անձրևացման համեմատ ջրի խնայողությունը կազմում է 30%-ից ավել։
- Արդյունքը՝ մշակաբույսերի բարձր բերքատվություն և որակյալ բերք։
- Կաթիլային ոռոգման համակարգերի տեսակները
- Ժապավեն – Օգտագործվում է ջերմատներում և բաց գրունտում մեկանգամյա օգտագործման նպատակով՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծխախոտի մշակության համար։
- Ներդրված կաթոցիկով խողովակ – Խողովակում որոշակի հաջորդականությամբ տեղադրված են կաթոցիկներ, որոնք ապահովում են ջրի մատակարարումը բույսին։
Կաթոցիկները լինում են տարբեր նշանակության
- Պարզ կաթոցիկներ,
- Մեմբրանով,
- Լաբիրինթով,
- Ինքնակարգավորվող,
- Փականով և այլն:
Կաթիլային համակարգի նախագծման ժամանակ հաշվի են առնվում՝
- Գյուղատնտեսական պայմանները,
- Հողակլիմայական և բնակլիմայական գոտիականությունը,
- Մշակաբույսի առանձնահատկությունները:
Կաթիլային ոռոգման հիմնական առավելությունները
- Պարարտանյութերի արդյունավետ օգտագործում – Պարարտանյութերը մատուցվում են ոռոգման ջրի հետ, կրճատելով դրանց ծախսը 50%-ով։
- Հիվանդությունների կանխում – Վեգետացիոն զանգվածի և պտղի խոնավեցում տեղի չի ունենում, ինչն ունի էական նշանակություն հիվանդությունների կանխման և բարձրորակ բերքի ստացման գործում:
Արդյունքում՝ ավելի շատ և որակյալ բերք՝ նվազագույն ջրի և ռեսուրսների ծախսով։