Վրաստանը տարեսկզբին գրանցել է բեռնատարների տարանցման եկամուտների անկում

Բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտը հունվար-փետրվարին կազմել է 25 միլիոն լարի: Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի տարածքը հատել է մոտ 70 հազար բեռնատար:

Արձանագրվել է 10% անկում ինչպես տարանցիկ տրանսպորտային միջոցների, այնպես էլ եկամուտների գծով: Բեռնատարների տարանցիկ անցման ճանապարհներից օգտվելու արժեքը 350 լարի է:

2024 թվականին վրացական միջանցքով շարժվել է մոտ 513 հազար ծանր բեռնատար, իսկ եկամուտները կազմել են մոտ 179.4 միլիոն լարի:

Այս տեսանկյունից Վրաստանի ամենաբանուկ մաքսակետը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սարփին է: