Հայաստանի լավագույն նորակառույցների ցուցահանդեսը՝ Մոսկվայի ամենաշքեղ հյուրանոցում
Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ Մոսկվա» 5 աստղանի հյուրանոցում ապրիլի 12-ին և 13-ին տեղի կունենա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները (որի ընդհանուր կապիտալիզացիան կկազմի մոտ 2 միլիարդ դոլար )։
Սա թերևս առաջին անգամը կլինի, երբ կմասնակցեն նաև 5 համաշխարհային բրենդներ, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում: Դրանցից են՝ Kempinski-ն , Pullman-ը, Movenpick-ը , Milano Firenze-ն և Novotel-ը։ Այս մասին հայտնել է Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը։
«Մենք շատ ենք կարևորում այս բրենդների ներկայությունը թե Հայաստանում, թե միջոցառմանը, քանի որ նրանք իրենց գործունեությամբ արդեն իսկ նոր միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան մշակույթ են բերում Հայաստան: Դա չի կարող դրական ազդեցություն չունենալ ամբողջ շուկայի վրա։ Այն նաև կարևոր ցուցիչ է Հայաստանի ներդրումային դաշտի գրավչության և կայունության։ Կարևոր է նաև, որ միջոցառմանը, Երևանից բացի, կլինեն պրոեկտներ Հայաստանի ամենապահանջված տուրիստական վայրերից, ինչպիսիք են Մայլեռ Մաունթին ռեզորթը՝ Ապարանում, Movenpick և Novotel-ը՝ Ծաղկաձորում և Allure Residence-ը՝ Դիլիջանում»,- նշել է նա:
Վրույր Փենեսյանը վստահություն է հայտնել, որ Երևանի ամենագեղեցիկ շենքերը հետաքրքրություն կառաջացնեն Ռուսաստանի խստապահանջ հաճախորդների մոտ, որոնցից են ՝ Amanoo Sarin-ը, Skyline-ը, Ayvazovski-ն, Dalan technopark-ը, HEVN-ը, Ember-ը, Հին Երևան-ը, Amanoo Ivy -ն, Amiryan Residence-ը, InTown-ը, Ֆիրդուս 33 թաղամասի նորակառույցները, Argishti Residence-ը և մի շարք շենքեր։