Այց Սինոփսիս

 ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը այցելել է Սինոփսիս Արմենիա ընկերություն, որի շրջանակում հանդիպում է ունեցել ընկերության տնօրեն՝ Հովիկ Մուսայելյանի, նախագծերի կառավարման մասնագետ՝ Աննա Աթոյանի և ՏՀՏ գործատուների միության զարգացման ղեկավար Լուսինե Թանգյանի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՏՏ ոլորտին և զբոսաշրջությանը վերաբերող համաժողովները՝ ընդգծելով երկու ոլորտների համատեղ աշխատանքի կարևորությունը։
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) դերը Հայաստանի զբոսաշրջության զարգացման գործում՝ հաշվի առնելով մի շարք առանցքային գործոններ։ Երկու ոլորտների համագործակցությունը հնարավորություն կտա զբոսաշրջության համար նորարարական լուծումների ստեղծման, միջազգային հարթակներում Հայաստանի տեսանելիության բարձրացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման և նոր հնարավորությունների ստեղծման։
Հանդիպումները խթան հանդիսացան հետագա համագործակցությունների համար ստեղծելով բարենպաստ պայմաններ։