Հայաստանը՝ «Eid Al-Fitr 2025»-ի առաջատար ուղղություն

Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն՝ « Economy Middle East» պարբերականի «Eid Al-Fitr 2025»-ի 15 լավագույն տոնական ուղևորությունների ցանկում։
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ Eid Al-Fitr-ը հանրային տոն է և համընկնում է երկար հանգստյան օրերի հետ։ ԱՄԷ քաղաքացիների համար սա հիանալի հնարավորություն է բացահայտելու Հայաստանի զարմանահրաշ բնությունը, հարուստ մշակութային ժառանգությունն ու ջերմ հյուրընկալությունը։
 Կարդացեք ամբողջական հոդվածն այստեղ՝ https://economymiddleeast.com/.../uae-eid-al-fitr-2025.../