Դեղորայք արտադրող «Մեդիկալ հորիզոնը» արտոնություն ստացավ. Խոստանում է 21 նոր աշխատատեղ եւ 187 մլն դրամի ներդրում
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դեղորայքի արտադրության համար։Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել187 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներկայումս առկա է 83 աշխատատեղ 302 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 104-ի՝ 560 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 187 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 14 մլն դրամ։