ԱՄՆ-ն դադարեցրել է վճարումներն ԱՀԿ-ին

ԱՄՆ-ն կասեցրել է Առևտրի համաշխարհային կազմակերպության տուրքերը՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ծախսերի կրճատման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրներi։

Ժնևում գործող ԱՀԿ-ի 2024 թվականի բյուջեն կազմել է մոտ 232 միլիոն դոլար, որի 11%-ը ստացվում է ԱՄՆ ներդրումից:

Ըստ լրագրողների՝ ԱՄՆ կառավարության պատվիրակն ԱՀԿ նիստում ասել է, որ վճարումները դադարեցվել են՝ մինչև միջազգային կազմակերպություններին կատարվող ներդրումների վերանայումը, և որ ավելի ուշ այս մասին կտրվի առավել ստույգ տեղեկատվություն: Գործակալության մեկ այլ զրուցակից էլ մանրամասնել է, որ ԱՀԿ-ն պլան Բ է մշակում ֆինանսավորման երկարատև դադարի դեպքում, սակայն այլ մանրամասներ չի հայտնել:

Պաշտոնական հայտարարություն չի եղել կազմակերպության ֆինանսավորման դադարեցման մասին: