Առևտրաշրջանառությունը 2024 թվականին ռեկորդային մակարդակի է հասել. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Մարտի 27-ին Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատում (ԱԱՊ) տեղի ունեցավ Ռուս-հայկական գործարար խորհրդի ընդլայնված կազմով նիստ։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր պատրաստակամությունն է հայտնել ակտիվորեն մասնակցել երկու երկրների ձեռնարկատերերի երկխոսությանը։

«Հայաստանի դեսպանությունը միշտ ամեն ինչ անում է՝ լսելու, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ձեզ հուզող բոլոր հարցերը Հայաստան փոխանցելու համար։ Մեր գործարար համագործակցությունը ժողովուրդների բարեկամության հիմքերից մեկն է», - ընդգծել է Արսենյանը։ Դեսպանը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի վերջին հասել է ռեկորդային 12 մլրդ դոլարի։