Կենտրոնական բանկը և Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Կենտրոնական բանկը և Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կմիավորեն  ուժերը՝ ֆինանսական համակարգում սպառողների անձնական տվյալները պաշտպամելու համար։ 

Ըստ ԿԲ տեղեկատվության՝ տորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ երկու կառույցները համատեղ կմշակեն  լուծումներ, վերլուծելով սպառողների արձագանքները եւ ստեղծելով սպառողակենտրոն քաղաքականություններ։

«Անկախ նրանից, թե որ կառույցին է սպառողը դիմում տվյալների հետ կապված խնդրով, այս համագործակցությունը կապահովի միասնական եւ առավել արդյունավետ արձագանք։ Այս քայլը կարեւոր հիմք է՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ֆինանսական համակարգում վստահության ամրապնդման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության ինստիտուցիոնալ զարգացման համար»,- հայտնում է ԿԲ-ն: