Օպերայի շենքի լուսավորման աշխատանքներն արդեն մեկնարկել են

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ: 
Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Կորյունի փողոց ընկած հատվածում տեղադրվել են 200 փոքր լեդային, 100 մեծ լամպային և 250 միջին լեդային լապտեր: 
Վերջին շուրջ երեք տարում Երևանում ավելացվել է բոլորովին նոր 45.8 հա կանաչ տարածք, հիմնվել են 5 քաղաքային անտառ. 
Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ 8.5 հա, 
«Հաղթանակ» զբոսայգուն հարող Սարալանջի հատվածում՝  4 հա,
Եռաբլրին հարող լանջերին՝ 15 հա,
Նորքի այգիներում՝ 7 հա, 
Ավանում՝ 1 հա, 
«Փարոս» գյուղանտառում՝ 2,7 հա, 
Մնացածը՝ այգի-պուրակներ են:
Կառուցվել և հիմնանորոգվել է 85 կմ ոռոգման համակարգ, իսկ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%-ի։
Մելիք Ադամյան փողոցից հանվել է 59 փտած, ծեր, հիվանդ ու վթարային վիճակում գտնվող թեղի, փոխարենը տնկվել է 82 գնդաձև կատալպա, որոնք մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման բնագավառում. լավ աճում են արևոտ կամ կիսաստվերոտ վայրերում, դիմացկուն են տարբեր հողային պայմանների նկատմամբ, հիվանդությունների նկատմամբ կայուն են, չեն առաջացնում ալերգիկ միջավար: