Իրանի նախագահը կմեկնի Ադրբեջան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլին պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 Սա կլինի Պեզեշիանի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան՝ որպես Իսլամական Հանրապետության նախագահ։ 

Այցի ընթացքում կանցկացվի ադրբեջանա-իրանական գործարար համաժողով, նախատեսվում է նաև ստորագրել մի շարք փաստաթղթեր։