Նորարարությունները Հայաստանում գյուղատնտեսության մեջ. ոռոգման համակարգերից մինչև ինտենսիվ այգիներ

Գյուղատնտեսությունը, որպես պարենային անվտանգության առանցքային ոլորտ, բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ կլիմայի գլոբալ փոփոխության համատեքստում: Եղանակային անկայուն պայմանները, երաշտների հաճախականությունը, ջրհեղեղները, ջերմաստիճանի տատանումները և անկանխատեսելի սեզոնային փոփոխությունները սպառնում են պարենային պաշարներին՝ նվազեցնելով բերքատվությունը և բարձրացնում գյուղմթերքների գները։ Ջրամատակարարման, հողի դեգրադացիայի և կենսաբազմազանության կորստի խնդիրները նույնպես բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսության ոլորտի կայունության վրա: Նման պայմաններում կարևոր է նորարարական մոտեցումների ներդրումը ոչ միայն փոփոխվող պայմաններին հարմարվելու, այլև գյուղատնտեսության արդյունավետությունն ու կայունությունը բարելավելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը Tech NEWS.am-ի հետ կիսվել է ընթացիկ իրավիճակի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում նորարարական մոտեցումների ներդրմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ թարմ տեղեկություններով։