Առաջիկա երկու օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ
Երևանում ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 2-ին հանրապետության շրջանների մեծ մասում 3-6-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին՝ նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Ապրիլի 2-4-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ին 2-3 աստիճանով կնվազի։
Երևան քաղաքի ապրիլի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 27.5°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա -4.1°C (1981թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 10.3°C